ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

«Բանանց-2»-ը ձեռքից բաց թողեց հաղթանակն առաջատարի հետ խաղում

Հայաստանի առաջնության Առաջին խմբի մրցաշարի 24-րդ տուրում «Բանանց-2»-ը 1:1 հաշվով ավարտեց «Ալաշկերտ-2»-ի դեմ իր հանդիպումը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ-2»-ը արդեն անհասանելի է դարձել մրցակիցների համար և նվաճել է Առաջին խմբի հաղթողի կոչումը:

Այս հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ կեսում: 47-րդ րոպեին Էմիլ Եղիազարյանը սուր փոխանցմամբ հարվածային դիրք դուրս բերեց Հովհաննես Իլանգյոզյանին: «Բանանց-2»-ի 10 համարը թեև գտնվում էր պաշտպանի հսկողության ներքո, կարողացավ գնդակը տեղից դուրս եկած դարպասապահի կողքով ուղարկել դարպասը և առաջ մղել իր թիմին:

Դաշտի տերերն, այնուամենայնիվ, կարողացան խաղավարտից երեք րոպե առաջ հավասարեցնել հաշիվը: Ստանդարտի խաղարկումից հետո մոտ տարածությունից գլխով հարվածով աչքի ընկավ Նարեկ Հարությունյանը:

Մրցավարի ավելացված ժամանակահատվածում թիմերը փոխանակվեցին անչափ վտանգավոր գոլային պահերով: Նախ «Բանանցի» ֆուտբոլիստ Արման Խաչատրյանը դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս գալուց հետո չկարողացավ գրավել դարպասը, իսկ հետո «Ալաշկերտի» ֆուտբոլիստներից մեկի հեռահար հարվածից հետո գնդակը հետ մղվեց Սուրեն Ալոյանի պաշտպանած դարպասի հորիզոնական ձողից:

Առաջնության ավարտից չորս տուր առաջ «Բանանց-2»-ն ունի 39 միավոր և գտնվում է երրորդ հորիզոնականում:

02.05.2016, Առաջին խումբ, 24-րդ տուր

«Ալաշկերտ-2» - «Բանանց-2» 1:1

Գոլերը՝ Նարեկ Հարությունյան 87 - Հովհաննես Իլանգյոզյան 47