ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

«Բանանց» ՖԱ. 2018/19 Վիճակագրություն

Not Selected

Շարունակում ենք Ձեզ ներկայացնել տարատեսակ վիճակագրական տվյալներ ավարտված մրցաշրջանի վերաբերյալ: Այսօր կանդրադառնանք ամենաշատ հանդիպումների մասնակցած և դեղին ու կարմիր քարտեր ստացած ֆուտբոլիստներին:

Այսպիսով՝ «Բանանցի» կազմում 2018/19 մրցաշրջանում ամենաշատ խաղերն է անցկացրել Արամ Բարեղամյանը՝ 35 խաղ (2856 րոպե), որից 30-ը՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում, 3-ը՝ Հայաստանի գավաթի խաղարկությունում և 2-ը՝ Եվրոպա լիգայի որակավորման փուլում: Երկրորդ տեղում Սոլոմոն Իմե Ուդոն է՝ 32 խաղով (2834 րոպե),որից 28-ը՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում, 2-ը՝ Հայաստանի գավաթի խաղարկությունում և 2-ը՝ Եվրոպա լիգայի որակավորման փուլում, երրորդ տեղում Վահագն Այվազյանն է՝ 32 խաղ (2736 րոպե), որից 27-ը՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում, 3-ը՝ Հայաստանի գավաթի խաղարկությունում և 2-ը՝ Եվրոպա լիգայի որակավորման փուլում:

Դեղին քարտերի թվով «առաջատարը» Վահագն Այվազյանն է, ով մրցաշրջանի ընթացքում ստացել է 9 դեղին քարտ, նրան հաջորդում է Սոլոմոն Իմե Ուդոն՝ 7 դեղին քարտ: 4-ական դեղին քարտ են ստացել Բորիսլավ Յովանովիչը, Էդուարդ Կպոդոն, Հակոբ Հակոբյանը և Ալբերտ Գաջիբեկովը:

«Բանանցի» կազմում 2018/19 մրցաշրջանում խաղադաշտից հեռացվել է 3 ֆուտբոլիստ՝ Բորիսլավ Յովանովիչը, Սոլոմոն Իմե Ուդոն և Ռոբերտ Դարբինյանը:

Առաջիկայում կշարունակենք Ձեզ ներկայացնել այլ հետաքրքիր վիճակագրական տվյալներ ավարտված մրցաշրջանի մասին: