ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 3

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Գոլ 1
Փոխանցումներ 4

Ո՞ր թիմը կհաղթի «Գանձասար-Կապան»-«Բանանց» խաղում:

Պաշտոնական հայտարարություն. Նենադ Ինյաց

Երևանի «Բանանցի» շարքերն է համալրել սերբ հարձակվող Նենադ Ինյացը:

31-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Սերբիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի և Հունաստանի առաջնություններում՝ հանդես գալով «Ամկար», «Վոլգա», «Ալ-Անսար», «Ատիրաու», «Էրգոտելիս» և այլ ակումբներում: Նրա վերջին ակումբն է եղել սերբական «Զեմունը»:

Նենադ Ինյացը «Բանանցին» էր միացել Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ և գոլի հեղինակ էր դարձել Յուրմալայի «Սպարտակի» դեմ ստուգողական խաղում. 

«Ընկերներիցս հետաքրքրվեցի և իմացա, որ «Բանանցում» կան լավ պայմաններ, կա լավ թիմ, որը խաղացել է Եվրոպա լիգայում: Հետո արդեն ինքս տեսա մարզաբազան և համոզվեցի, որ ամեն ինչ լավ է այստեղ: Փառք Աստծո, լավ ստացվեց և գոլ խփեցի «Բանանցի» կազմում իմ առաջին խաղում: Ինձ դուր եկավ թիմը և կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Գիտեմ, որ «Բանանցի» գործերը հիմա այնքան էլ լավ չեն մրցաշարային աղյուսակում, սակայն պետք է մարզվենք, խաղանք և պայքարենք մեր առջև դրված խնդիրները լուծելու համար»,- «Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Նենադ Ինյացը:

Հավելենք, որ Նենանդ Ինյացը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 4-ին: Նրա հասակն է 191 սմ, քաշը՝ 88 կգ: «Բանանցում» Նենադ Ինյացը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով: