ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Ուելաթ Կագրո. «Անում եմ ամեն ինչ լավ ֆուտբոլիստ դառնալու համար»

Default Image

- Ուելաթ, քեզ դու՞ր է գալիս Հայաստանը, մշակույթը, մարդիկ:

- Այո, շատ։ Ես քուրդ եմ, և մեր մշակույթները շատ նման են, այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում, այստեղ ես ինձ տանն եմ զգում։

- Սա քո առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է, ինչպիսի՞ տպավորություններ ունես:

- Սա մեկ քայլ առաջ է իմ կարիերայի համար, ես պիտի անցնեմ այս փուլը, և ես անում եմ ամեն ինչ լավ ֆուտբոլիստ դառնալու համար։

- Ո՞րն է քո ամենասիրելի դիրքը դաշտում:

- Ես սիրում եմ հարձակման գծում խաղալ, ինչպես 10 համարը և դա լավագույն դիրքն է ինձ համար, բայց մարզիչը ինձ միշտ հարձկավողից առաջ է դնում։

-  Ընկերներդ և բարեկամներդ Բելգիայում դիտու՞մ են «Բանանցի» խաղերը:

- Այո ընտանիքս և ընկերներս դիտում են մեր բոլոր խաղերը։

- Ի՞նչ սպասելիքներ ունես այս մրցաշրջանից, ո՞րը կարող է լինել ակումբի ամենամեծ ձեռքբերումը:

- Առաջին հերթին, մենք ցանկանում ենք հաղթել առաջնությունը, ինչպես նաև հաղթել Գավաթը։ Ես կարծում եմ, որ դա հնարավոր է մեզ համար։

- Ինչպե՞ս ես պատրաստվում խաղերից առաջ:

- Խաղից երկու օր առաջ շատ չեմ աշխատում, ես միայն անում եմ այն, ինչ մարզիչն է ասում, խաղից մեկ-երկու ժամ առաջ ես հոգեբանորեն պատրաստվում եմ։

- Ո՞ր ֆուտբոլիստն է քեզ ոգեշնչում:

- Նրանք շատ են, չեմ կարող մեկին նշել։

- Թիմից ու՞մ հետ ես ամենամոտը:

- Սկզբում Պապի (Կամարայի) հետ, Ալեքսանդրի, Ադամույի, ես բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ։

- Ո՞վ է աշխարհի ամենալավ ֆուտբոլիստն ըստ քեզ:

- Լիոնել Մեսսին։

- Ո՞րն է քո ֆուտբոլային երազանքը:

- Խաղալ ավելի բարձր ու հայտնի առաջնություններում, օրինակ Բելգիայի, և ես կանեմ ամեն հնարավոր բան դրան հասնելու համար։

- Ի՞նչ կասես «Բանանցի» երկրպագուներին:

- Ես նկատել եմ, որ մեր երկրպագուները խաղերի ժամանակ աջակցում են մեզ, և ես շատ ուրախ եմ դրա համար, և ես հուսով եմ, որ նրանք կշարունակեն մեզ աջակցել, որովհետև առանց նրանց միգուցե մենք չկարողանանք հաղթել առաջնությունում։ Մենք ունենք նրանց և նրանց աջակցության կարիքը։ Շնորհակալ ենք։